Ծուղակ վարորդների համար` Դիլիջանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դիլիջան քաղաքի ծայրամասում գտնվող «Հաղարծին» ռեստորանային համալիրից մինչեւ Դիլիջան-Սեւան ավտոմոբիլային թունելում շուրջ 6 կմ ավտոճանապարհի մեջտեղը ներկված է հոծ գծով: Դա նշանակում է, որ այդ հատվածում ավտոմեքենաների վարորդների կողմից վազանցն արգելվում է, այլապես վազանց կատարելու դեպքում վարորդին սպառնում է տուգանք: 2016թ. սեպտեմբերի 14-ից մինչ օրս վերանորոգման նպատակով փակ է Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Ալավերդի-Վանաձոր հատվածը:

Արտերկրից Բագրատաշենի մաքսակետով Հայաստան բեռներ ներկրող եւ նույն մաքսակետով Հայաստանից բեռներ արտահանող խոշոր բեռնատարները Երեւանից մեկնում կամ Երեւան են հասնում Նոյեմբերյան-Իջեւան-Դիլիջան ավտոճանապարհով: Հաճախ Դիլիջանի ոլորաններում ավտոմեքենաների առաջ հայտնվում է բեռնված ֆուռ, որը երթեւեկում է շատ ցածր արագությամբ:

Մարդատար ավտոմեքենաների վարորդները կա՛մ պետք է ցածր արագությամբ մոտ 6 կմ հետեւեն խոշոր բեռնատարին, կա՛մ էլ դրան վազանցելով՝ խախտեն հոծ գիծը, ինչը կարող է նկատվել ճանապարհային տեսուչների կողմից:տավուշի մարզ: Նրանք կարծում են, որ 6 կմ հատվածում ճանապարհին միայն հոծ գծի առկայությունը ծուղակ է ավտոմեքենաների վարորդների համար:




Լրահոս