Զավեշտալի դեպք ԱԺ-ում. նորաթուխ պատգամավորուհին զվարճացրել է պատգամավորներին. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի և ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում զավեշտալի էպիզոդ է գրանցվել:

Եվրաինտեգրման հարցերի հանձնա­ժողովի անդամ, «Ծառուկյան դաշինքի» պատգամավոր Լուիզա Սարգսյանը փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանին հարցրել է կալա­նավայրերի սննդի մասին: Վերջինս տարակուսել է՝ ես ի՞նչ կապ ունեմ քրեակատարողական հիմնարկների հետ: Երիտասարդ պատգամավորը, հավանաբար, Շավարշ Քոչարյանին շփոթել է Վիգեն Քոչարյանի՝ արդարադատության փոխնա­խարարի հետ, սակայն սա չի խանգարել, որ­պեսզի հնաբնակ պատգամավորները զվարճա­նան նորաթուխ պատգամավորի վրիպման վրա»,-գրում է թերթը:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս