Դավիթ Տոնոյանը` ԱԻՆ-ի և ոստիկանության միավորման մասին. «168 ժամ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«168 Ժամ»-ի փոխանցմամբ՝ Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը նշել է, որ Արտակարգ իրավիճակների նախարարության և ոստիկանության միավորումը լիովին հնարավոր է: Հարցին՝ ո՞ւմ համար է ստեղծվելու այդ սուպերնախարարությունը, Դ. Տոնոյանը պատասխանել է, որ դեռևս այդպիսի նախագիծ չկա, որ որոշեն, թե ում համար է.

«Սուպերնախարարությունների ստեղծման հարցը դրված չի օրակարգում»:
Ավելին, ըստ նրա, նման անհրաժեշտություն այսօր չկա: Հարցին` դուք ձեզ տեսնո՞ւմ եք որպես նման խոշոր կառույցի ղեկավար, Դ.Տոնոյանը հարցով է պատասխանել. «Իսկ դուք ինձ պատրա՞ստ եք տեսնել նման կառույցի ղեկավար»:
Դ. Տոնոյանը նաև նշել է, որ ԱԻՆ-ի և ոստիկանության համատեղ գործելու միջազգային օրինակներ կան, բայց ՆԳՆ-ն այդ պարագայում չի գործում ԽՍՀՄ տարբերակով»:




Լրահոս