Հերթական ձևական պատիժը ընտրախախտին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններում արձանագրված խախտումների գործով հերթական վճիռը հրապարակվեց: Ինչպես հայտնի է՝ ապրիլի 2-ին Արմավիրի մարզի բնակիչ Աշոտ Կաղզվանցյանը 16/3 ընտրատեղամասում կրկնակի քվեարկության էր դիմել եւ բացահայտվելուց հետո կալանավորվեց: Ավելի ուշ նրան գրավի դիմաց ազատ արձակեցին:

Սակայն այդ ազատումը պատահական չէր, քանի որ Արմավիրում տարածված լուրերի համաձայն՝ Կազվանցյանը Հանրապետական կուսակցության անդամ է, ԱԺ պատգամավոր Նահապետ Գեւորգյանի՝ Նովոյի կնոջ ազգականը:

Հիշեցնենք, որ նրա մասով հարուցված քրեական գործը ուղարկվել էր Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան, եւ երկու ամիս տեւած դատաքննությունից հետո՝ հունիսի 28-ին, հրապարակված վճռով նա պայմանական ազատազրկման դատապարտվեց մեկ տարի ժամկետով:




Լրահոս