![](https://armlur.am/wp-content/uploads/2017/07/1ed8f256e09f0fc4b4d78e5e81727305-1.jpg)
Արդեն հայտնել էինք, որ Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, որի հետևանքով կա երկու զոհ և ութ վիրավոր:
Եղեգնաձորի բժշկական կենտրոնից մեզ հայտնեցին, որ վիրավորների մեջ կան Իրանի քաղաքացիներ: «Քաղաքացիներից մեկի մահացել է հիվանդանոցի ճանապարհին, մյուսը՝ հիվանդանոց տեղափոխվելուց անմիջապես հետո: Վիրավորներից մեկն ազգությամբ հայ է»,- հայտնեցին ԲԿ-ից:մ
Հիվանդանոցից նաև հայտնեցին, որ ութ տուժածներից ամենածանրը վարորդի վիճակն է: Տուժածներից 2-ը Վայքի ԲԿ-ից տեղափոխվում են Երևան: Մահացածները եղել են «Օպել» մակնիշի մեքենայում. նրանք հարս ևսկեսուր են եղել, մեքենայի մեջ եղել են նաև երեխան և տղամարդ: Վերջիններս Երևան տեղափոխվողներն են:
Լուսանկարը՝ shamshyan.com-ի