Երևան-Մոսկվա մեկ չվերթ այսօր չեղարկվել է, իսկ երեք չվերթ հետաձգվել: Պատճառը Մոսկվայում եղանակային անբարենպաստ պայմաններն են:
«Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք` հետաձգվել են թե՛ Մոսկվայից ժամանող, թե՛ այնտեղ մեկնող չվերթները:
Հավելենք, որ եղանակային պայմանների պատճառով Մոսկվայի օդանավակայաններում հուլիսի 1-ին հետաձգվել է 450 չվերթ, չեղարկվել՝ 41-ը։