ՖՈՏՈ. Հնարքներ, որոնք կպաշտպանեն շների հարձակումներից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փողոցում կարող ենք տեսնել անթիվ անտուն շների:  Իհարկե, նրանք մեղավոր չեն, որ անտուն են, սակայն վտանգավոր են անցորդների համար. կարող են նաև ինֆեկցիաներ տարածել:

Կներկայացնենք,  թե ինչ է պետք անել, եթե հայտնվում ես անտուն կենդանիների կողքին և նրանցից մեկը որոշում է հարձակվել ձեզ վրա: Գլխավորն իրար չխառնվելն  ու կենդանիներին լավ դաս տալն է:

Ինքնավստահություն

Ինչպես ցանկացած այլ կենդանի,  շունը զգում է վախ և անպաշտպանվածություն: Փորձեք հավաքվել և չմտածել ոչնչի մասին, եթե ագրեսիվ մտադրություններ եք տեսնում, նայեք ուղիղ նրա աչքերի մեջ:

Եթե շունը շատ ագրեսիվ է, պետք է դանդաղ հետ-հետ գնալ և նրան ղեկավարել հայացքով:

Շեղող գործողություններ

Երբ նա ցանկանում է հարձակվել, փորձեք նրան շեղել ինչ-որ բանով: Որպես շեղող իր կարող է հանդիսանալ ձեր պայուսակը:

Հաչալուն ուշադրություն մի դարձրեք

Մարդկանց մեծ մասի սխալն այն է, որ շան հաչոց լսելիս  վախենում են և փորձում փախչել:

Խումբ

Երբ  խումբը փորձում է հարձակվել  ձեզ վրա, սկսեք  պաշտպանվել՝  նրանցից մեկին հարվածելով:  Խմբի մյուս անդամները տեսնելով դա,  հետ կքաշվեն:

Պետք է մշտապես իմանալ շներից պաշտպանվելու միջոցները, քանի որ չգիտես, թե երբ տեղի կունենա դժբախտությունը:




Լրահոս