Հայաստան-Արցախ հիմնադրամն ապրիլ-հունիսին հավաքագրել է 6,8 մլն դոլարի օգնություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2017 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում Հայաստան-Արցախ հիմնադրամը Հայաստանի ու Արցախի բնակչության համար հավաքագրել է 6,8 մլն դոլարի մարդասիրական օժանդակություն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հիմնադրամը 6,4 մլն դոլարի դեղորայք և մարդասիրական սարքավորումներ է ապահովել AmeriCares ($3.8 միլիոն), Direct Relief International ($2.4 միլիոն) և MAP International ($81,000) բարեգործական կազմակերպություններին։

Նշված կազմակերպություններն իրենց հերթին ևս մեծաքանակ ապրանքներ են նվիրաբերել Հայ որբերի օգնության միությանը, Հայաստանի երիկամային ընկերակցությանը և Կալիֆոռնիայի Ալպերթ Ֆիլիփս բուժհաստատությանը:

Անցած 28 տարիների ընթացքում Հայաստան-Արցախ հիմնադրամը Հայաստանի ու Արցախի համար հայթայթել է 755 մլն դոլարի մարդասիրական օգնություն:

«Հայաստան-Արցախ հիմնադրամը կանոնավոր կերպով և անվճար առաջարկում է կյանք փրկող միլիոնավոր դոլարների դեղորայք և բժշկական սարքավորումներ: Մեզ մնում է միայն վճարել առաքման ծախսերը: Մենք մեծապես քաջալերում ենք հիմնադրամի առատաձեռն նվիրատվությունները, որպեսզի կարողանանք շարունակաբար կենսական նպաստ տրամադրել Հայաստանի և Արցախի բոլոր բժշկական կենտրոններին»,- ասել է հիմնադրամի նախագահ Հարութ Սասունյանը:




Լրահոս