«Նախաձեռնությունն իր կողմից է եղել, բայց ի սկզբանե իրենք դուրս են եկել». «Ելք»-ը` Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ հեռուստատեսությամբ հայտարարել է, որ նա է«Ելք» դաշինքի նախահայրն ու  հիմնադիրը:

ArmLur.am-ն այս մասով մեկնաբանության համար դիմեց «Ելք» դաշինքի խմբակցության ավագանու անդամ Ալեն Սիմոնյանին` հասկանալու համար՝ իրականում ինչ մասնակցություն է նա ունեցել դաշինքի հիմնադրման հարցում:

«Նախաձեռնությունն իր կողմից է եղել, բայց ի սկզբանե իրենք դուրս են եկել, չեն ստորագրել եւ չեն միացել: Նա «Ելք» դաշինքի նախահայրը չի եղել, պարզապես առաջարկել է լայն ֆորմատով հանդիպել եւ քննարկել, որի արդյունքում էլ որոշվել է: Առաջին հանդիպումից մենք՝ երեքս ասել ենք, որ նախապայման չունենք, իսկ իրենք լռել են: Այդ իսկ պատճառով նա դուրս է մնացել: Ամեն դեպքում կարող է ասել, որ հիմքերում  եղել է»,- ասաց նա:

Լիդա  Եղիազարյան




Լրահոս