ՖՈՏՈ. Խորհուրդներ՝ գեղեցիկ և խնամված լինելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մշտապես ցանկություն կա գեղեցիկ և խնամված երևալու: Սակայն հաճախ թվում է, որ մի քանի խնդիրներ այդպես էլ անլուծելի են: Ներկայացնում ենք մի քանի տարբերակներ, որոնք ոչ միայն կարևոր են, այլ նաև մատչելի:

Գեղեցիկ վարսերի համար

Եթե յուղոտ վարսեր ունեք,  կօգնի կերակրի և ծովի աղերը: Ուղղակի 2-3 ճաշի գդալ  աղ ավելացրեք  սիրելի շամպույնի մեջ և  արմատները երկար կմնան մաքուր:

Աչքի տակի կապտուկների համար

Եթե սուրճ եք սիրում, ապա մրուրը մի թափեք: Այն կօգնի թարմացնել ձեր հայացքը: Այն խառնեք կոկոսի յուղի հետ, քսեք մաշկին և թողեք 15 րոպե: Օգտագործեք այս դիմակը՝ շաբաթական 3-4 անգամ:

Ձիգ մարմնի համար

2 ճաշի գդալ կոճապղպեղը 5 ճաշի գդալ կոսմետիկական գլինան և 10 ճաշի գդալ ջուրը խառնեք իրար: Այս խառնուրդը քսեք խնդրահարույց հատվածներին, ֆոլգա ամրացրեք: Մեկ ժամ անց այն հանեք և տաք լոգանք ընդունեք:

Հարթ ոտքերի համար

Շաքարով մազահեռացումն ամենաօգտակարն է: 1/4 բաժակ կիտրոնի հյութը, 2 բաժակ շաքարը և 1/4 բաժակ ջուրը խառնեք իրար: Տաքացրեք այնքան, մինչև խառնուրդը կդառնա ոսկեգույն:

Գեղեցիկ և ամուր եղունգների համար

Կոկոսի յուղի և մեղրի խառնուրդը հիանալի միջոց է:

Գեղեցիկ թևատակերի համար

Քերած կարտոֆիլի խառնուրդը կօգնի գեղեցիկ թևատակեր ունենալ:

Ձյունաճերմակ ժպիտի համար

1 թեյի գդալ քերած ելակը խառնեք  կերակրի աղով: Այս  խառնուրդն օգտագործեք  ատամի մածուկի փոխարեն:

Լավ բույրի համար

Որպեսզի վարսերը լավ բուրեն ողջ օրվա ընթացքում,  սանրի վրա օծանելիք փչեք և դրանով սանրեք վարսերը:




Լրահոս