Հունիսի 30-ին Վայոց Ձորի մարզի Շատին գյուղի գերեզմանոց տանող ճանապարհին գտնվող տներից մեկին հարակից այգում հայտնաբերվել է 85-ամյա Զ. Հ.-ի դին:
ArmLur.am-ի հետ զրույցում Շատին համայնքի ղեկավար Տիգրան Խուդոյանն ասաց, որ մահացածը ծեր կին էր, ով ապրում էր միայնակ:
«Տղան հարսի հետ ապրում է Արարատի մարզում, իսկ նա` մեր գյուղում` միայնակ: Ծեր, հիվանդ կին էր: Առանց փորձաքննության արդյունքների ոչ ոք չի էլ կարող ասել, թե ինչ է պատահել, հոշոտվա՞ծ է եղել, թե՞ ոչ»,- ասաց նա: