ԱՄՆ-ի Ռազմածովային ուժերի «Ջորջ Բուշ» ավիակիրը ժամանել է Իսրայելի ափ՝ դառնալով 17 տարում այս տեսակի առաջին նավը հրեական պետության ջրերում: Այս մասին հայտնում է տեղական հեռուստատեսության Երկրորդ հեռուստաալիքը: Նշվում է, որ ավիակիրը խարիսխ է գցել Հայֆա քաղաքի մոտ. սպասվում է, որ այն այնտեղ կմնա չորս օր:
«Հսկայական «Ջորջ Բուշ» ավիակիրը, որն իր անվանումը ստացել է ԱՄՆ նախկին նախագահի պատվին, խարիսխ է գցել Հայֆայի ծովախորշում: Հազարավոր ամերիկացի զինծառայողների համար էքսկուրսիաներ կանցկացվեն Հայֆայում և Իսրայելի մյուս քաղաքներում», – հայտնել է հեռուստաալիքը: «Սպասվում է, որ երկուշաբթի ավիակիր կայցելեն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն և պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը», – հավելել է հեռուստաալիքը:
Հայտնի է, որ ատոմային ավիակիրն արդեն երկու տարի մասնակցում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ անցկացվող գործողությանը: