Ամերիկյան Արկանզաս նահանգի գիշերային ակումբներից մեկում տեղի ունեցած հրաձգության հետևանքով տուժել է 17 մարդ, հայտնում է Associated Press-ը:
Նշվում է, որ կրակը, հնարավոր է, բացվել է վեճի ժամանակ:
Ոստիկանները միջադեպը ահաբեկչության հետ չեն կապում:
Այս պահին պարզվում են տեղի ունեցածի հանգամանքները:
Նշենք, որ նախօրեին հրաձգություն էր տեղի ունեցել նաև Բրոնքսի հիվանդանոցում, որի հետևանքով երեք բժիշկ էր տուժել: