ՖՈՏՈ. Ողբերգական վթար Կոտայքի մարզում. վարորդի մոխրացած դին դուրս են բերել մեծ դժվարությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 2-ին, ժամը 04:53-ին ՀՀ ԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհին՝ Ֆանտան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկումով. ներսում արգելափակված քաղաքացիներ կան. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 31-րդ կմ-ին բախվել են «ԶիԼ» մակնիշի 03 LL 529 (վարորդ՝ 1982 թ. ծնված Տ. Փ.) և «Mercedes Vito» մակնիշի 90 AL 090 (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս բռնկվել է և վարորդը՝ տեղում մահացել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:13-ին, մարվել՝ 05:23-ին: Ամբողջությամբ այրվել է «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենան: Դեպքի վայր է մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, իսկ ժամը 07:10-ին՝ ավտոմեքենան մոտեցրել ավտոքարշակին: Փրկարարներն իրականացրել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

Լուսանկարները ՝  shamshyan.com




Լրահոս