«Ավելի լավ է մերկ լինել, քան մահացած». VARDA-ն դատի կտա իր մահվան մասին լուրը տարածողներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ տեղեկություններ էին հրապարակվել, թե ՌԴ-ում հայտնի հայազգի պարուհի VARDA-ն մահացել է:  Վերջինս  այս առնչությամբ իր  Ինստագրամի էջում գրում է.

« Իմ տնօրենի հեռախոսը պայթում է Հայաստանից ստացված զանգերից: Սա չար կատա՞կ է: Ես ողջ և առողջ եմ: Սոչիում եմ և վայելում եմ «Ռոմեո եւ Ջուլիետ» ներկայացումը: Բոլորին սիրում եմ եւ համբուրում»,- նշել  է նա:

Վարդային դուր չի եկել նաև այն, որ նրան ներկայացրել  են որպես մերկապարուհի, ինչն առաջացրել է պարուհու զայրույթը: Նա հայտարարել է, որ «ավելի լավ է մերկ լինել, քան մահացած» և մտադիր է դատի տալ սուտ տեղեկություններ տարածողներին:




Լրահոս