Armenian text to speach

Գտել են ԱՄՆ-ում անհետացած հայազգի 5-ամյա փոքրիկի մարմինը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Քալիֆորնիայում գտել են հայազգի 5-ամյա Արամազդ Անդրեասյանի մարմինը, ով անհետ կորած  էր համարվում ապրիլից,  հաղորդում է Associated Press-ը:

Երեխան այնտեղ է գտնվել վերջին 2 ամիսներին: Նշվում է, որ դիահերձում կկատարվի` մահվան պատճառը որոշելու համար:

Հիշեցնենք, որ երեխայի մայրը հայտնել էր իր որդու անհետացման մասին ապրիլի 22-ին: Այդ նույն օրը երեխայի հայրը հայտնաբերվել էր անգիտակից վիճակում՝ իր մեքենայից ոչ հեռու։  Երեխային վերջին անգամ տեսել էին դրանից երկու առաջ, երբ հայրը երկու ազգականի հետ միասին նրան «Դիսնեյլենդ» էին տարել:

 




Լրահոս