ԴԱՀԿ-ի կողմից հետախուզման մեջ գտնվելն արգելք չէ անձնագիր ստանալու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եթե քաղաքացին որպես պարտապան գտնվում է հետախուզման մեջ ԴԱՀԿ ծառայության կողմից, նշված հանգամանքը չի կարող արգելք հանդիսանալ անձնագիր ստանալու կամ փոխանակելու, ինչպես նաև օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի մասին նշում կատարելու համար (պրակտիկայում ընդունված է անվանել ելքի թույլտվություն): Այս մասին հայտնում են  Անձնագրերի և վիզաների վարչությունից:

Նշված հանգամանքը չի կարող նաև ազդել ՀՀ օրենսդրությամբ սահմանված պետական տուրքի վճարումների վրա: Այսինքն, եթե քաղաքացին որպես պարտապան գտնվում է հետախուզման մեջ, անձնագրային գործուղությունների համար վճարումները գանձվում են ընդհանուր հիմունքներով:




Լրահոս