Ախուրյան գյուղում «Opel Astra»-ն բախվել է սյանը. 16-ամյա ուղևորը մահացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 2-ին, ժամը 12:34-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ախուրյան գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:  Պարզվել է, որ Ախուրյանի խճուղու թիվ 20 հասցեի մոտակայքում «Opel Astra G» մակնիշի 62 RR 062 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել սյանը։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը Վ. Ղ.-ը (ծնվ. 2001 թ.), Հ. Ա.-ը (ծնվ. 2001 թ.) և Ա. Գ.-ը (ծնվ. 2001 թ.) հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ, որտեղ Ա․ Գ.-ն գիտակցության չգալով մահացել է, իսկ մյուսների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։

Հ. Ա.-ը և Վ. Ղ.-ը տեղափոխվել են Գյումրի քաղաքի Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։




Լրահոս