Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի մոտ գտնվող «Սուրբ Խաչ եւ Սուրբ Երրորդություն Հույսի Խորան Հաղորդարան» կոչվող կառույց-հուշարձանի վրա այսօր՝ հուլիսի 2-ին, 1717-րդ խաչը տեղադրվեց: 1717-րդ խաչի խաչքավորը Հայոց զինվորն էր՝ քառօրյա պատերազմի մասնակից 7 զինծառայողներ: 1716-րդ խաչի խաչքավոր ՀՀ ԱԺ պատգամավոր Ալիկ Պետրոսյանը խաչը փոխանցեց զինվորներին, որից հետո այն օծվեց եւ տեղադրվեց «Սուրբ Խաչ եւ Սուրբ Երրորդություն Հույսի Խորան Հաղորդարան» կոչվող կառույց-հուշարձանի վրա:
Հավելենք, որ այն տեղադրել են Ապրիլյան պատերազմում սխրանք գործած 7 զինծառայողներ:
Լուսնակարները՝ shamshyan.com