
Լոնդոնում կիսակառույց շենք է այրվում: Լրատվամիջոցները հայտնում են, որ շենքում դեռևս շինարարական աշխատանքներ էին ընթանում:
Բնակելի համալիրը 5 շենքից է բաղկացած, որոնցից յուրաքանչյուրում 19 բնակարան կա` մեկ մլն ֆունտ արժողությամբ: Կրակի դեմ պայքարելու համար ժամանել է հրշեջ 12 մեքենա եւ 80 հրշեջ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Լոնդոնում բնակելի «Grenfell Tower» շենքն էր հրդեհվել, որը խլել էր 79 մարդու կյանք։