ՖՈՏՈ. Վլադիմիր Պուտինը տարեկան վաստակում է 8 մլն ռուբլի. որքան ունեցվածք ունի ՌԴ նախագահը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2016 թվականի տարեկան հայտարարագրի համաձայն, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի տարեկան եկամուտը կազմում է 8 մլն 858 հազար 432 ռուբլի:

Նրա հայտարարագիրն ուսումնասիրելիս, տեսնում ենք, որ ՌԴ նախագահն ունի շարժական և անշարժ  գույք: Սկսենք  շարժականից. նրան են պատկանում հետևյալ ավտոմեքենաները. «Գազ Մ-21»,  «Գազ Մ-21-Р», «Նիվա»:  Բացի դրանից նա ունի նաև «Սկիֆ»,  որը ժառանգություն է ստացել հորից: Շարժական գույքի արժեքը գնահատելը դժվար է, քանի որ գները տատանվում են:

Այժմ անցնենք անշարժ գույքին. Պուտինն ունի 77 քառ. մետր տարածքով բնակարան (500 հազար դոլար արժողությամբ), 18 քառ. մետր տարածքով  ավտոտնակ,  հողամաս՝  1500 քառ. մետր տարածքով:

Պուտինը հանդիսանում է բազմթիվ առանձնատների սեփականատեր: Անձամբ նա ապրում է Մերձմոսկվայի հարևանությամբ գտնվող առանձնատանը,  որը կառուցված է եղել 19-րդ դարում և, որի տարածքում առկա է.

  • ձիարշավարան,
  • լողավազան
  • մարզասրահ,
  • գործանական հանդիպումների սրահ,
  • հյուրասենյակ՝  կինոսրահով,
  • փոքր տաճար,
  • ուղղաթիռի տարածք:

Պուտինը բազմաթիվ առանձնատներ ունի, սակայն դրանցիցի ոչ բոլորն են սիրելի:  Այս լուսանկարում պատկերված առանձնատունը նախկինում օգտագործվում  էր գործնական միջոցառումների նպատակով:




Լրահոս