segodnya.ua-ը առաջարկություններ է անում անտանելի շոգին դիմանալու վերաբերյալ:
Քսեք քունքերին մենթոլ, հագեք սպիտակ և խմեք գրեյպֆրուտի հյութ` ամենաիրական խորհուրդները գերտաքանալու դեմ:
Ի՞նչ անել.
1. Հագուստ
Ջերմատվությունը պակասեցնում է նեղ, փակ և սինթետիկ հագուստը, այդ պատճառով հարկավոր է հագնել ազատ և բնական բարակ կտորից հագուստ:
Գլուխը ծածկեք նույնպես միայն բնական կտորից գլխարկով: Հիշեք, որ ջերմությունը կուտակվում է մուգ հագուստում, այդ պատճառով ընտրեք բաց գույներ:
2. Ըմպելիքներ
Մի դիմացեք ծարավին: Այն վկայում է օրգանիզմի ջրազրկման մասին: Շոգին հարկավոր է խմել օրական 2․5 լիտր ջուր: Դա կարող է լինել հանքային ջուր, հյութեր` խնձորի, նարնջի և գրեյպֆրուտի, և կոմպոտ:
Օրական մեկ բաժակ կանաչ թեյը ձեզ մի քանի ժամ կպահպանի շոգից: Սուրճը ջրազրկում է օրգանիզմը, այդ պատճառով խուսափեք սուրճ և ալկոհոլ օգտագործելուց:
3. Ուտելիքներ
Ձեր օրակարգից բացառեք ճարպոտ և քաղցր ուտելիքները, քանի որ դրանք մարսելու ժամանակ տալիս են ջերմության հոսք: Քիչ օգտագործեք աղ, կերեք մրգեր և բանջարեղեն:
4. Ջրային պրոցեդուրաներ
Ընդունեք սառը կամ կոնտրաստային ցնցուղ: Գլուխն ավելի լավ է լվանալ նանայի, գրեյպֆրուտի կամ էվկալիպտի շամպունով, քանի որ դրանք պարունակում են եթերային յուղեր, ինչը գոլորշացման ժամանակ առաջացնում է ցրտի զգացողություն:
5. Բույրաբուժություն
Քունքերին քսված մենթոլի յուղի մեկ կաթիլը թեթևացնում է տառապանքը, որոշ ժամանակ վերադարձնելով թարմության և սառնության զգացողություն:
6. Բուսաբուժություն
Ամենալավն օգնում է նեխուրի հյութը: Օգտագործեք օրական մեկ բաժակ:
7. Տեխնիկա
Ձեռք բերեք օդափոխիչներ:
Եթե առաջացել են այտուցներ.
Եթե շոգ եղանակի օրվա վերջում դուք նկատում եք, որ ձեր ոտքերն այտուցվել են, դա նշանակում է, որ չարաշահել եք հեղուկի օգտագործումը, կամ վատ են աշխատում երիկամները, սիրտը կամ անոթները: Հաջորդ օրը ավելի քիչ խմեք ջուր, իսկ եթե այտուցները չեն անցնում անպայման դիմեք բժշկի: