Shamshyan.com կայքը գրում է՝ Արագածոտնի մարզի Օշական գյուղի բնակիչ 26-ամյա Մկրտիչ Ղահրամանյանն այսօր՝ ժամը 18:30-ի սահմաններում իր վարած Volkswagen Golf մակնիշի 35 DA 817 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Երասխավան ավտոճանապարհի 37-րդ կմ հատվածում՝ Փոքր Վեդի գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի գազատար խողովակի հենասյանը և մոտ 100 մետր մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում:
Վթարի հետևանքով վարորդ Մ. Ղահրամանյանը, ուղևոր 24-ամյա Արմինե Մնացականյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդիի բժշկական կենտրոն, իսկ 2-ամյա Արտաշես Ղահրամանյանը տեղում մահացել է: Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ երեխան հայտնաբերվել է ավտոմեքենայից մոտ 25 մետր հեռավորության վրա:
Աղբյուրի տեղեկություներով՝ վարորդ Մ. Ղահրամանյանը ծառայում է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակում, մահացած երեխան նրա որդին էր, տուժած Ա. Մնացակայանն էլ՝ կինը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում