«Էլիավան» բոցերի մեջ է. խոշոր հրդեհ Թբիլիսիում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թբիլիսիի ավտոմոբիլային յուղերի, պահեստամասերի եւ աքսեսուարների «Էլիավա» շուկայում բռնկած հրդեհը մարել են շուրջ 20 հրշեջ բրիգադներ: Հուլիսի լույս 3-ի գիշերը Թբիլիսիի «Էլիավա» շուկայի տարածքում, որտեղ գտնվում են շինանյութեր, այլ ապրանքներ վաճառող հարյուրավոր օբյեկտներ, տեղի Է ունեցել հրդեհ:

Ներկայումս բռնկման օջախն արդեն տեղափակված Է՝ հրշեջների օպերատիվ աշխատանքի շնորհիվ: Բռնկման օջախը գտնվում Է ծայրամասում՝ առեւտրական կենտրոնի տարածքում, որտեղ գտնվում են ավտոմոբիլային յուղերի, պահեստամասերի եւ աքսեսուարների վաճառքի չորս խանութներ, ինչպես նաեւ բոքսեր, որտեղ վաճառվում են բանեցված դողածածկաններ: Թեեւ կրակը չի կարողացել տարածվել շուկայի մնացած տարածքում, այն հասցրել Է լուրջ վնաս հասցնել: Հրդեհի հետեւանքով տուժել Է առեւտրական օբյեկտի ավելի քան 400 քառակուսի մետր մակերես: Ներկայումս արդեն ընթանում Է հետաքննություն, որը պետք Է պարզի արտակարգ պատահարի պատճառները, հաղորդել Է «Սպուտնիկ» գործակալությունը :




Լրահոս