Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 30-ից հուլիսի 3-ը հանրապետությունում արձանագրված ավազակային հարձակման 1 դեպքը բացահայտվել է, մարմնական վնասվածք հասցնելու 29 դեպքից բացահայտվել է 27-ը:
Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 2 դեպք: Բացահայտվել է գողության 19, խարդախության 5, ապօրինի ծառահատման 3, ավտոմեքենա փախցնելու, հարկերից խուսափելու և խուլիգանության 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2 դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 35 պատահար, ինչի հետևանքով 7 մարդ զոհվել է, 45-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: