2017 թվականի ամենաշքեղ հարսանիքը կոչվելու պատվին իրավմամբ կարող է արժանանալ հայազգի գործարար Ալբերտ Ավդոլյանի որդու և բիզնեսմեն Էլդար Օսմանովի դստեր հարսանեկան արարողությունը:
Բավական է նշել, որ արարողության ընդհանուր բյուջեն կազմել է 600 մլն ռուբլի, իսկ դրանք ծախսվել է Լոս Անջելոսի Dolby Theatre սրահի վարձակալման համար, որտեղ անցկացվում է «Օսկար» մրցանակաբաշխությունը:
Օրվա գլխավոր հերոսները Գասպար Ավդոլյանն ու Լոլիտա Օսմանովան են եղել: Ավդոլյանի կարողությունը գնահատվում է 800 մլն դոլար, իսկ Օսմանովի ունեցվածքի մասին տվյալներ առկա չեն:
Սովորական հրավիրատոմսերի փոխարեն զույգերը հյուրերին ուղարկել էին «Օսկար»-ի արձանիկ և ոսկե սկավառակներ` ամուսնացող զույգի անուններով: Ճամպրուկում նաեւ տեսաուղերձ է եղել, որտեղ նշվել են հարսանեկան արարողության օրն ու վայրը։
Խորանի մոտ Լոլիտան եկավ շքեզ, երկար զգեստով: Ոչ ոք չկարողացավ թաքցնել հիացմունքը: Թե որքան արժե այն, մնում է գուշակել:
Հարսանեկան արարողության հանդիսավարներն էին Քսենյա Սոբչակն ու Անդրեյ Մալախովը: Սոբչակն արդեն առավոտյան սելֆի էր արել` դեպի սրահ գնալու ճանապարհին:
Գասպարի և Լոլիտայի հյուրերին զվարճացնում էին ոչ միայն Լեդի գագան, այլ նաև Ջեյսոն Դերուլոն, Սվետլանա Լոբոդան, Նիկոլայ Բասկովը, Ստաս Միխայլովը: Նշվում է, որ այս աստղերին հրավիրելու համար 10 մլն դոլար է ծախսվել:
Գալով սրահ, հյուրերը պետք է բարձրանային աստիճաններով, որտեղ երաժիշտներ կային և դասական երաժշտություն էր հնչում: Արդեն համերգասրահ մտնելով, հյուրերը հայտնվում էին հեքիաթային աշխարհում. մի խոսքով, ոչ թե շքեզ, այլ չափից դուրս շքեղ:
Լրատվամիջոցների տվյալներով, միայն ֆլորիստներին տրվել է մոտ կես միլիոն դոլար: