Օրեր առաջ հրապարակվեց բանակում չծառայած, ծառայած և տարկետում ստացած պաշտոնյաների որդիների անունները, որոնց թվում է նաև Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը:
Նա այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ բանակում իր չծառայելն օրինական է եղել: Ավելին, Գուլոյանը նաև նորմալ է համարում, որ չի ծառայել ՀՀ զինված ուժերում:
«Օրենքով սահմանված կարգով չեմ ծառայել»,- վստահեցրեց Կ.Գուլոյանը: Նա խորհուրդ տվեց. «Հետաքննություն դրեք, պարզեք»: