Այսօր ArmLur.am-ը ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանից հետաքրքրվեց, թե ինչու է որդին ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից: Բանն այն է, որ ՊՆ-ի կողմից տրամադրված ցանկի համաձայն Առաքելյանի որդիներից մեկը բանակում չի ծառայել:
Նա նշեց, թե ՊՆ-ն լիովին պատասխանել է հարցերին: «Ինչ վերաբերում է հանրային իմ պաշտոնն օգտագործելուն, դա չի չարաշահվել, որովհետև դա եղել է մինչև նախարար նշանակվելը»: Նա նշեց, թե պատճառն անձնական է և ենթակա չէ հրապարակման: