Քաղաքական որ ուժերն են ընտրակաշառք բաժանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնը» (ԹԻ) զեկույց է հրապարակել, որով պնդում է, թե խորհրդարանական ընտրությունների արդյունքների ձևավորման մեջ հիմնական դերը խաղացել է բաժանվող ընտրակաշառքը։

Հակակոռուպցիոն կենտրոնի մասնագետներն արձանագրել են կաշառք բաժանելու 90 դեպք։

Կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի փոխանցմամբ` ընտրակաշառք բաժանել են գրեթե բոլոր քաղաքական ուժերը․ «Կոնկրետ թվեր այստեղ չեմ բերել, բայց հիմնական մասը եղել է Հանրապետական կուսակցության կողմից: «Ծառուկյան» դաշինք, «Հայկական վերածնունդ», որոշ դեպքերում Հայ Յեղափոխական Դաշնակցություն․ մի երկու-երեք ասում էին մեր մոնիտորները՝ «ՕՐՕ» դաշինք, ՀԱԿ և այլն․․․ Բայց, երբ որ նայում ենք մասշտաբներին, իհարկե Հանրապետական կուսակցությունն էր հիմնականում»:

Հոկտանյանի շեշտադրմամբ՝ վարչական ռեսուրսի չարաշահումն այս ընտրություններում ևս ընդգծված դեր է ունեցել:

Իրավապահ մարմինները, ըստ Հոկտանյանի, լռել են անգամ ակնհայտ խախտումներ պարունակող դեպքերում:

Հոկտանյանի խոսքով, իշխանության կողմից վարչական ռեսուրսի չարաշահման մեջ մեղավոր են նաև ընդդիմադիր ուժերը․ Հայաստանում չկա բազմակուսակցական համակարգ, ընդդիմությունը թույլ է թե՛ իր գործելաոճով, թե՛ ֆինանսապես։




Լրահոս