Ճամպրուկ հավաքելը պատասխանատու գործ է: Չէ՞ որ կարող ես ինչ-որ բան մոռանալ, և արձակուրդը կարելի է չստացված համարել: AdMe.ru-ն պատրաստել է իրերի ցանկ, որոնք ձեզ իսկապես անհրաժեշտ կլինեն հանգստի մեկնելիս:
Գուլպաներ
Խորհուրդ է տրվում ինքնաթիռում ունենալ գուլպաներ: Այդ դեպքում կարող եք հանել ձեր կոշիկները և թույլ տալ ոտքերին հանգստանալ:
Պատյան և մարտկոց
Արձակուրդի ժամանակ ձեր սմարթֆոնի համար հեշտ չի լինի: Այն կատարելու է ֆոտոխցիկի, տեսախցիկի և այլ ֆունկցիաներ: Խորհուրդ ենք տալիս ձեզ հետ ունենալ մարտկոց և պատյան:
Գիշերազգեստ
Տաք երկրներում հյուրանոցներում հագուստ չեն տրամադրում, սակայն գիշերներն այնտեղ կարող է ցուրտ լինել: Այդ պատճառով ձեզ հետ պետք է գիշերազգեստ ունենաք:
Մեկ երանգ մուգ տոնային կրեմ
Այն աղջիկները, ովքեր չեն կարող դիմանալ առանց դիմահարդարման, պետք է հիշել, որ սովորական կրեմն արևայրուքի վրա ավելի բաց է երևալու: Որպեսզի խուսափեք դրանից, ձեզ հետ ունեցեք մեկ երանգ մուգ կրեմ:
Ադապտոր
Այնպես չէ, որ արձակուրդի ժամանակ կարող եք գտնել ձեզ հարմար վարդակներ: Այդ ժամանակ նույնիսկ հեռախոսը լիցքավորելը կդառնա խնդիր:
Փակ հագուստ
Կարող է թվալ, որ տաք երկրներում երկարաթև հագուստ ունենալ պետք չէ: Բայց դա այդպես չէ: Վերնաշապիկը, կիսաշրջազգեստը և տաբատները ձեզ անհրաժեշտ կլինեն:
Անձրևանոց
Ցավոք, անձրևոտ օրերից ոչ ոք ապահովագրված չէ: Որպեսզի այդպիսի եղանակը ձեզ չստիպի նստել հյուրանոցային համարում, ձեզ հետ անձրևանոցներ ունեցեք:
Հակաբակտերիալ անձեռոցիկներ
Անծանոթ սնունդը կարող է բարձրացնել ինֆեկցիայի հավանականությունը: Այդ պատճառով ձեզ մոտ անձեռոցիկ ունեցեք:
Նոթատետր և գրիչ
Հաճախ ուղևորությունների ժամանակ ինչ-որ բան գրելու, ստորագրելու անհրաժեշտություն է լինում և գրիչը կարող է օգնել ժամանակ խնայել: