Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 8-ին եւ 9- ին Մախաչկալայում կմասնակցի Ալի Ալիեւի մրցաշարին:Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը: Հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը թիմում ընդգրկել է 5 ըմբիշ: Նրանք են` Գարիկ Բարսեղյանը (57 կգ), Նարեկ Սիրունյանը (65 կգ), Վալտեր Մարգարյանը (70 կգ), Վահե Թամրազյանը (86 կգ) եւ Գեորգի Կետոեւը (97 կգ):
Այժմ ազգային թիմը մարզվում է Ծաղկաձորում: Հուլիսի 6-ին ազատ ոճայինները կմեկնեն Մախաչկալա: Մրցաշարից մեկ շաբաթ անց հավաքականն ամբողջական կազմով Կիսլովոդսկում ուսումնամարզական հավաք կսկսի Ռուսաստանի հավաքականի հետ համատեղ: