Ֆրանսիայում ձերբակալվել է ահաբեկչություն ծրագրած երիտասարդը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի Տարասկոն քաղաքում իրավապահ մարմինները ձերբակալել են մի երիտասարդի, ով ծրագրել էր ահաբեկչություն իրականացնել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հատնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Նրա ձերբակալումը տեղի է ունեցել նախորդ շաբաթ, սակայն ԶԼՄ-ներն այդ մասին իմացել են միայն հուլիսի 3-ին:

Նրան մեղադրանք է ներկայացվել ահաբեկչությունն արդարացնելու և ահաբեկչություն ծրագրելու հոդվածներով: Նշվում է, որ 21-ամյա երիտասարդը սոցիալական ցանցի միջոցով գովաբանել է նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկին, ով պատասխանատու է Ուտոյա կղզում 77 մարդու սպանելու և 319-ին վիրավորելու համար:




Լրահոս