Խոշոր ու ողբերգական ավտովթար Արագածոտնում. կա զոհ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հուլիսի 3-ին, ժամը 16:08-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարոտ-Ջամշլու ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ծաղկահովիտ-Գեղարոտ ավտոճանապարհի 13-րդ կմ-ին բախվել են «ԳԱԶել» մակնիշի 238 LL 62 պետհամարանիշով բեռնատարը (վարորդ՝ 1990 թ. ծնված Ա. Գ.) և «Mercedes E280» մակնիշի 18 OS 684 (վարորդ՝ 1995 թ. ծնված Է. Մ.), «ՎԱԶ-2115» մակնիշի 33 TT 911 (վարորդ՝ 1999 թ. ծնված Վ. Շ.), «Opel Astra» մակնիշի 34 LM 339 (վարորդ՝ 1988 թ. ծնված Ս. Ա.) պետհամարանիշերով ավտոմեքենաները. Վ. Շ.-ը տեղում մահացել է:

Փրկարարները վարորդի դին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականները:

shamshyan.com-ը գրում է, որ մահացածը Արագածոտնի մարզի Գեղարոտ գյուղի բնակիչ 18-ամյա Վալերիկ Աշոտի Շահնազարյանն էր, իսկ նրա հայրը Գեղարոտի գյուղապետի տեղակալն է:

Լուսանկարները` shamshyan.com-ի




Լրահոս