Ի՞նչ կապ ունի «Հրազդան» ՔԿՀ պետը աղմկահարույց գործի հետ. նա բերմա՞ն կենթարկվի. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ծանուցագիր է ուղարկել Հրազդանի քրեակատարողական հիմնարկի պետ, գնդապետ Վահան Մարգարյանին: Ու եթե նա չներկայանա Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, ապա նրան բերման ենթարկելու որոշում կկայացվի: Մեզ հասած տեղեկություններով՝  բանտապետը որպես վկա է հրավիրվում դատարան, ՔԿՀ-ում կատարված աղմակահարույց մի քրեական գործով հարցաքննության մասնակցելու նպատակով:

«Ժողովուրդ»-ը պարզեց, որ Կոտայքի մարզի դատարանը ՔԿՀ պետին մի անգամ էլ է ծանուցագիր ուղարկել՝ որպես վկա դատարան ներկայանալու համար, սակայն Մարգարյանը չի ներկայացել: Հիմա անհրաժեշտություն է առաջացել երկրորդ անգամ ծանուցագիր ուղարկելու: Եւ եթե նա հուլիսի 6-ին էլ դատարան չներկայանա, ապա բանտապետին բերման ենթարկելու որոշում կկայացվի»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս