Հայաստանը` ոչ գրավիչ երկի՞ր. ինչո՞ւ են մարդիկ իրենց գումարները փոխանցում այլ երկիր. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պաշտոնական աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս տարի կտրուկ ավելացել է Հայաստանից կապիտալի արտահոսքը: 2017-ի հունվար-մայիս ամիսներին Հայաստանից 356 մլն 683 հազար դոլարի կապիտալի արտահոսք է եղել, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 42,6 մլն դոլարով: Գումարի ահռելի մասը՝ մոտ 144 մլն դոլարը, գնացել է ՌԴ, իսկ 64,4 մլն դոլարը՝ ԱՄՆ: Պատկերն ամբողջական դարձնելու համար նշենք, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ինը տարիների ընթացքում Հայաստանից կապիտալի արտահոսքը 7,9 մլրդ դոլար է եղել:

Ընդ որում, սա օրինական ճանապարհով երկրից դուրս բերված գումարի վիճակագրությունն է, մինչդեռ քիչ չեն նաեւ ապօրինի եղանակով Հայաստանից դուրս բերված գումարները, որոնք շրջանառվում են օֆշորային գոտիներում: Ու այս ընթացքում ՀՀ իշխանություններն այդպես էլ չեն մեկնաբանել կապիտալի թեկուզ եւ օրինական արտահոսքն ինչ է լինում: Մինչդեռ կատարվածը լուրջ եզրահանգումների տեղիք է տալիս առ այն, որ սա եւս մեկ վկայություն է Հայաստանի՝ ոչ գրավիչ երկիր լինելու մասին: Եւ անգամ կառավարության փոփոխությունից հետո մարդիկ գերադասում են իրենց գումարները չպահել Հայաստանում»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս