Չելյաբինսկի իրավապահները շարունակում են պարզել կիրակի կեսգիշերին Մաքսիմկա ջրավազանում տեղի ունեցած ողբերգության մանրամասները:
www.1obl.ru-ի փոխանցմամբ՝ հաստատված փաստ է, որ նավակում եղել է 9 անձ՝ երեք մեծահասակ և 6 երեխա: Նրանցից 4-ին է հաջողվել միայն փրկվել, իսկ մյուսները ջրահեղձ են եղել: Նավակում եղածների թվաքանակը նախատեսվածից ավելին է եղել, ինչի արդյունքում էլ նավակը սուզվել է:
Հայտնի է նաև զոհվածների և տուժածների ինքնությունը: Կայքի փոխանցմամբ՝ փրկվածների անուններն են Նառա, Ստելլա, Լյովա և Անգելինա. նրանք հոսպիտալացվել են: Իսկ զոհվածների անուններն են Արման, Արսեն, Դավիթ, Արտյոմ, Էլեն: Բոլորը հայեր են: Ստացված տեղեկություններով՝ վանաձորցիներ, ովքեր վերջին տարիներին էին տեղափոխվել:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 2-ի գիշերը՝ Մաքսիմկա ջրավազանի վրա նավակի խորտակման հետևանքով:
Ներկայումս շարունակվում է զոհվածներից մեկի մարմնի որոնողական աշխատանքները:
Նավակի մեջ գտնվել են
Նառա Գևորգին (հոսպիտալացվել են)
Ստելլա Գևոգին (հոսպիտալացվել են)
Լևոն Արամին (փրկվել է)
2011թ-ին ծնված Անգելինա Ն.-ն(փրկվել է)
1979թ-ին ծնված Արման Դ.- (Զոհվել է)
2015թ-ին ծնված Արթուր Ն.-ն (Զոհվել է)
2009թ-ին ծնված Դավիթ Դ-ն (Զոհվել է)
2002թ-ին ծնված Արթուր Ն-ն (Զոհվել է)
2007թ-ին ծնված Էլեն Դ-ն (Զոհվել է)
Էդվարդ Արզումանյան
Լոռի