Այս տարվա ընթացքում ավելացել են դեպի Հայաստան դրամական փոխանցումների չափը: ԿԲ տվյալներով, հունվար-մայիս ամիսներին տրանսֆերները կազմել են 577,1 հազար դոլար: Սա ի դեպ, 89,9 հազար դոլարով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում իրականացված փոխանցումների համեմատ:
ArmLur.am-ը պարզեց, որ փոխացումների գերակշիռ մեծամասնությունն իրականացվել է ՌԴ-ից, որտեղ վերջին ամիսներին տնտեսությունը սկսել է կայունանալ եւ դրական տեղաշարժ գրանցել: Թերեւս սա է պատճառը,ո ր այս տարի տնտեսության մեջ որոշակի ակտիվություն նկատվեց. Հայաստանի տնտեսությունը հիմնականում հենված է հենց տրանսֆերների վրա, որոնց աճն ուղղակի դրական ազդեցություն է ունենում: