Հայաստանի կառավարությունը տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությանը կհատկացնի 12 մլն դրամ: Նշված գումարը ՏԿԶՆ-ն պետք է բաժանի 10 մարզերի:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ յուրաքանչյուր մարզպետարանի կառավարությունը առաջիկայում կհատկացնի 1 մլն 200 հազար դրամ: Բանն այն է, որ այդ գումարով մարզպետարանները պետք է «Լավագույն մարզական ընտանիք» եզրափակիչ մրցույթի երրորդ փուլի համար մարզական հագուստ ձեռք բերի: