Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հուլիսի 4-ին, դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը դատական սանկցիա կիրառեց Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով ամբաստանյալ Ներսես Պողոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանի նկատմամբ:
Երբ դատավորը դիմում էր Ժիրայր Սէֆիլյանին` այլ փաստաբան ներգրավելու կոչով, վերջինս նշեց, թե իր համար փաստաբանը Տիգրան Հայրապետյանը և պնդում է միայն նրա ներկայությունը:
Նշենք, որ դատավորը բոլոր կալանավորվածներին առաջարկում էր փոխել փաստաբաններին, սակայն նրանք չէին համաձայնվում: Կարծես թե ստեղծվել է մի իրավիճակ, որ փորձ է արվում ամբաստանյալների համար հանրային պաշտպաններ ներգրավել:
Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ զենքի գործադրմամբ շենքեր, շինություններ զավթելու նախապատրաստության մեջ: Բացի Սեֆիլյանից, մեղադրանք է առաջադրվել նաեւ Գեւորգ Սաֆարյանին, Ներսես Պողոսյանին, Գալուստ Գրիգորյանին, Հրայր Թոփչյանին, Սասունիկ Կիրակոսյանին եւ Հովհաննես Պետրոսյանին:
Մանրամասները` տեսանյութում