Դժբախտ դեպք Կողբ գյուղում. 96-ամյա կինը խոտի դեզի հետ այրվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Տավուշի մարզի Կողբ գյուղում այսօր դժբախտ դեպք է պատահել: ArmLur.am-ը տեղեկացավ, որ Կողբի 96-ամյա բնակչուհի Իսկուհի Հարությունյանը այրվել է:

Կողբի գյուղապետ Լիպարիտ Աղաբաբյանը ArmLur.am-ին հայտնեց, որ կինը խոտի դեզ է ունեցել, որն էլ այրել է, բայց քանի որ մեծահասակ է, չի հասցրել շուտ հեռանալ:

«Ինքն էլ խոտի դեզի հետ այրվել է: Թե խոտի հետ այրվելու ընթացքում է մահացել, թե ինֆարկտ է ստացել, այս պահին հայտնի չէ: Բայց ինքը միայնակ է ապրել: Մտերիմ հարազատներ, բարեկամներ Հայաստանում չունի, բոլորը դրսում են»,- ասաց գյուղապետ Աղաբաբյանը:




Լրահոս