Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել են ընդերքօգտագործման ոլորտի պետական կառավարման համակարգի բարեփոխումներին վերաբերող հարցեր:
Վարչապետին են ներկայացվել ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների կազմակերպման և այդ նպատակով կառուցվածքային փոփոխություններ կատարելու վերաբերյալ համապատասխան աշխատանքային խմբի քննարկումների արդյունքները և հիմնական եզրահանգումները:
Կառավարության ղեկավարը, ընդհանուր առմամբ հավանության արժանացնելով աշխատանքային խմբի կողմից մշակված առաջարկությունները, հանձնարարել է շարունակել աշխատանքները ընդերքի ոլորտի բարեփոխումների ճանապարհային քարտեզի շուրջ: