Վեդի. Վեոլիա Ջրի միջամտությունը ժամանակին էր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արարատի մարզի Վեդի քաղաքի Գ.Գալստյան-Ա.Խաչատրյան փողոցների մետաղյա ջրագիծը կառուցվել էր դեռ 1980-ական թվականներին եւ Վեոլիա Ջրին էր հասել արդեն քայքայված վիճակում:

Վրան առկա էին բազմաթիվ «գաղտնի»` գետնի երեսին չերեւացող վթարներ, ասել է թե` նաեւ համապատասխան հոսակորուստ: Գումարած դրան, անցած տասնամյակներին ջրագծից ապօրինի միացումների մի ամբողջ համակարգ էր ձեւավորվել: Մի խոսքով, եկել էր միջամտելու պահը:
Տեղիսթվով 20 բաժանորդների ջրամատակարարումը բարելավելու և ջրամատակարարման շարունակականությունը ավելացնելու համար անհրաժեշտ էր այդ 500 մետր երկարությամբ ջրագիծն ամբողությամբ փոխարինել 63մմ տրամագծով արդեն պոլիէթիլենային` շահագործման տեսակետից բոլոր առումներով ավելի նպատակահարմար խողովակաշարով:

Ընկերության «Արեւելք» տարածաշրջանի տնօրինության «Արարատ» տեղամասի ուժերովօրերս վթարված ջրագիծը փոխարինվեց նորով, որի արդյունքում տնտեսվեց վայրկյանում 7 լիտր ջրաքանակ, վերացան ապօրինի միացումները, ինչպես նաև բաշխիչ ցանցում կարգավորվեց ճնշումը:

Վեոլիա Ջուր ՓԲԸ
Հանրային կապերի ծառայություն




Լրահոս