Քաղաքաշինության պետական կոմիտեն ամփոփել է պետծառայողների բնակարանների վիճակահանության տվյալները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեում հունիսի 9-ին և 10-ին կայացել է ՀՀ կառավարության 2016 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 1209-Ն որոշմամբ հաստատված պետական ոլորտի ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի երրորդ փուլի շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի N 6 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրի բնակարանների վիճակահանությունը:

Բազմաբնակարան շենքում նախատեսված 294 բնակարանների և ավտոկայանատեղիների համար կայացած վիճակահանությանը մասնակցել են նշված հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարան ձեռք բերելու հավակնորդ 373 պետական ծառայողներ:

Վիճակահանության արդյունքում բոլոր 294 բնակարանները գտել են իրենց սեփականատերերին:

Ընդ որում, բնակարանների մեկ քառակուսի մետրի արժեքը առանց ներքին հարդարման աշխատանքների` 285.000 հազար դրամ է, հարդարված` 310.000, իսկ ավտոտնակի արժեքն է` 1.950.000 հազար դրամ:

Հիշեցնենք, որ պետական ծառայողների համար նախատեսված բազմաբնակարան շենքերի կառուցումը արդեն իսկ սկսվել է, որի ավարտը նախատեսվում է 2019 թվականի հուլիսի վերջին:




Լրահոս