ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սա շատ ավելի վատ իրավիճակ է. փաստաբանը` դատախազներին և քննիչներին պատժելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի կողմից Հասյաստանի դեմ կայացրած վճիռները խիստը մտահոգել են ՀՀ իշխանություններին, արդյունքում վերջին շրջանում իշխանությունները կարծես թե փորձում են կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դեմ կայացվող վճիռների թիվը նվազեցնելու նպատակով: Բանն այն է, որ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն հայտնել էր, որ առաջիկայում Հայաստանի դեմ կարող են մեծ թվով վճիռներ կայացվել՝ հաշվի առնելով Եվրոպական դատարանի նախադեպային որոշումը: Համաձայն այդ որոշման, անգամ եթե անձը կասկածվում է ծանր հանցագործության մեջ, ապա նրան չեն կարող կալանավորել, եթե հիմնավոր պատճառներ դրա համար չեն ներկայացվել:

Եվ ահա Գեւորգ Կոստանյանի այս հայտարարությունից կարճ ժամանակ անց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտնեց, որ դատախազներն ու քննիչներն այսուհետև պատասխանատվության կենթարկվեն, եթե պարզվի, որ Հայաստանի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կայացրած որոշումների համար մեղավոր են նաև նրանք։ Ըստ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի` դատախազներն ու քննիչները կհասկանան, որ իրենց կայացրած որոշումները հետագայում դառնալու են ծառայողական քննության առարկա:

Փաստաբան Տիգրան Հայրապետյանը, անդրադառնալով դատախազների եւ քննիչների պատասխանատվությանը, հայտնեց, եթե նպատակը արդար է, ապա այսօր շատ գործեր պետք է վերանայվեն:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս