Նախօրեին խորհրդարանում շարունակվեցին «2016 թվականի պետական բյուջեի» կատարողականի քննարկումները: Քննարկումները ծավալվեցին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի ոլորտներին հատկացված ծախսերի շուրջ: Տեւեցին 3 ժամից ավելի: Ու այդ ընթացքում ԱԺ պատգամավորներն ակտիվ հարցեր էին տալիս բոլոր ներկայացուցիչներին:
Սակայն ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանին նույնիսկ 1 հոգի ձեւական հարց չտվեց: Նա թվային տվյալներ ներկայացրեց ու հեռացավ: Այդպես էլ անհասկանալի էր, թե ինչով էր պայմանավորված այդ անտարբերությունը. սպորտի ոլո՞րտն էր անթերի, թե՞ նախարար Հրաչյա Ռոստոմյանն էր անհետաքրքիր: Իսկ գուցե պատգամավորնե՞րն են ոլորտից անտեղյակ, հակառակ դեպքում գոնե մի օրակարգային հարց նրանց մոտ կծագեր: