Արայիկ Խանդոյանի փաստաբան Արա Ղարագյոզյանն իր պաշտպանյալի առնչությամբ միջնորդություն է ներկայացրել.
«Այսօր Նուբարաշեն ՔԿՀ-ում տեսակցել եմ իմ պաշտպանյալ Արայիկ Խանդոյանին, ունեն ահավոր գլխացավեր, գլխապտույտ, և ընդհանուր զգացողության վատացում:Եվ առողջական վիճակի վատացումը կապված է նրան դատարանուկ ոստիկանների կողմից խոշտանգելու և ծեծի ենթարկելու դեպքի հետ:04.07.2017 թ միջնորդություն եմ ներկայացրել ՀՀ ԱՆ Նուբարաշեն ՔԿՀ-ի պետին, որ Ա.Խանդոյանին տանեն քաղաքացիական հիվանդանոց գլխուղեղի համակարգչային շերտագրում, տոմոգրաֆիա / կատե/ կատարելու նպատակով»: