«Հրապարակ• օրաթերթը գրում է. «Ազգային ժողով գնացած ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Հակոբյանին այժմ «Արարատ» հեռուստաընկերությունում լրատվական-քաղաքական ծրագրերի տնօրենի պաշտոնում փոխարինում է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Նա պարբերաբար հարցազրույցներ է տալիս հենց «Արարատ» հեռուստաընկերությանը: Ի դեպ, Հրանտ Մելիք-Շահնազարյանը հայ քաղաքագետ, հասարակական գործիչ Լևոն Մելիք- Շահնազարյանի որդին է: Նրան է պատկանում նաև times.am կայքը, որի խմբագիրը ՀՀՇ վարչության անդամ Կարեն Կարապետյանն է»:
Առավել մանրամասը՝ թերթի այսօրվա համարում