Ադրբեջանական կողմը հայտնում է, թե հայկական կողմի կրակոցից բնակիչներ են զոհվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանական կայքերի հաղորդմամբ երեկ սպանվել են Ալխան գյուղի բնակիչները:  Նրանցից մեկը 1967 թվականին ծնված Սահիբա Գուլիեւան է, մյուսը՝ 2015-ին ծնված Զահրա Գուլիեւան: Նշվում է, որ նրանք տատ եւ թոռ են: Իսկ մեկ այլ կին էլ տեղափոխվել է հիվանդանոց:

Հավելենք, որ ինչպես երեւում է ադրբեջանական Ալխանլի գյուղի դիրքից եւ Google Maps առցանց քարտեզից, ադրբեջանական բանակի ստորաբաժանումները դիրքավորված են գյուղի հարեւանությամբ, իսկ տեղ-տեղ նաեւ գյուղի մեջ՝ բնակելի տների կողքին։

Երեկ հաղորդագրություն տարածվեց, որ  արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը, կիրառել է նաեւ ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներ: Նշվեց, որ նախորդ տարվա ապրիլյան սրացումներից հետո սա առաջին դեպքն է, երբ ադրբեջանական զինուժը կիրառում է նման զինատեսակ: Դրանից հետո հաղորդագրություն տարածվեց, որ հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների:




Լրահոս