Որ վարչական շրջանում որքան է կազմում բնակարանների արժեքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2017 թվականի մայիսին Երևանի ամենաթանկը եղել են Կենտրոն վարչական շրջանի բնակարանները։ 1քմ-ի միջին գինը կազմել է 450 հազար դրամ։

Կենտրոնին հաջորդում են Արաբկիրը (340 հազար դրամ), Քանաքեռ-Զեյթունը (268 հազար դրամ) և Դավթաշենը (250 հազար դրամ)։ Ամենէժան բնակարանները Նուբարաշենում են՝ 1քմ-ը՝ 156 հազար դրամ։

Գնային ինդեքսների ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ 2017 թվականի մայիսին Երևան քաղաքում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 1 մ մակերեսի հաշվարկով, շուկայական միջին գները 2017 թվականի ապրիլի համեմատ՝ նվազել է 0.2%-ով: 2017 թվականի մայիսին մարզերում վաճառվել է բազմաբնակարան բնակելի շենքերի 328 բնակարան, որոնց քանակը 2017 թվականի ապրիլի համեմատ աճել է 68.2 %-ով, իսկ 2016 թվականի մայիսի համեմատ՝ 6.2 %-ով:




Լրահոս