Հուլիսի 6-ը Համբույրի միջազգային օրն է. այսօր հաճախ համբուրվեք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 6-ը Համբույրի միջազգային օրն է: Համբույրի պաշտոնական տոնի հեղինակները բրիտանացիներն են: Սիրառատ  բրիտանացիների նախաձեռնությամբ հուլիսի 6-ը  ընդունվել է որպես Համբույրի միջազգային օր, իսկ մոտ 2 տասնյակ տարի առաջ հաստատվել է նաեվ ՄԱԿ-ի կողմից:

Ի դեպ, աշխարհում առաջին համբույրի հեղինակային իրավունքն առ այսօր անհայտ է մարդկությանը: Բնական է, որ այն չի հայտնագործվել ինչպես էլեկտրականությունը կամ հեռախոսը ու ոչ էլ անվանվել է իր գյուտարարի անունով:

Աշխարհի տարբեր քաղաքներում այս օրը համբուրվելու մրցույթներ են կազմակերպվում, որոնց մասնակիցները ջանք չեն խնայում նորանոր ռեկորդներ սահմանելու համար:

Ինչևէ, համբույրի ծագումնաբանությունը թերևս քչերին է հուզում: Կարևորն այն է, որ նման հիանալի գործողությունը գոյություն ունի:

Համբույրն այնպիսի կարեւոր, անփոխարինելի եւ հուզիչ երեւույթ է, որ չի կարելի հատուկ օր չնվիրել եւ չհամբուրվել՝ որքան ուզում ես:

Էկրանի վրա առաջին համբույրը ցուցադրվել է 1896 թվականին: 30-վայրկյանանոց տեսանյութում առաջին համբույրի հեղինակներն են դարձել Մեյ Իրվինը եւ Ջոն Ռայը: Ամենից շատ համբույրներ գրանցվել են 1926 թվականին նկարահանված «Դոն Ժուան» ֆիլմում` մոտավորապես 191 համբույր: Կինոյի պատմության մեջ ամենից երկար համբույրը գրանցվել է «Դու Հիմա Բանակում ես» ֆիլմում` դերասաններ Ռեջիս Թումի եւ Ջեյն Վայմենի համբույրը տեւել է 185 վայրկյան:




Լրահոս